Իրավագիտության ամբիոն
Ամբիոնի վարիչ՝ Ծովինար Գրիգորյան
Ծնվել է ` 09.06.1965թ., Երևան քաղաքում:
1972-1982.թթ ավարտել է միջնակարգ դպրոցը:
1983-1985թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսա-տնտեսագիտական տեխնիկումի Իրավագիտության բաժինը:
1986-1991թ.սովորել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում:
1991-1994թթ աշխատել է Գերագույն դատարանում՝ որպես խորհրդատու:
1994թ ստացել է 2-րդ դասի իրավաբանի կոչում:
1995-1999թթ. աշխատել է Էջմիածնի Ժող. դատարանում՝ որպես գրասենյակի պետ (աշխատակազմի ղեկավար):
2000-2001թթ աշխատել է ՛՛ֆլեշ՛՛ ՍՊԸ -ում՝ որպես իրավաբան:
2002-2003թթ. աշխատել է ՛՛Սեֆ Ինտերնեյշնլ՛՛ միջազգային կազմակերպությունում՝ որպես իրավաբան:
2003-2004թթ աշխատել է ՛՛Այ Ել Սի՛՛ ամերիկյան ձեռնարկությունում որպես՝ իրավաբան:
2004թ հանդիսանում է ՛՛Կրոնվել Գրիգորյան՛՛ փաստաբանական գրասենյակի հիմնադիրներից մեկը:
2007թ հանդիսանում է փաստաբանների պալատի անդամ:
2008թթ. աշխատում է ՛՛ԵԳՀ՛՛-ում ՝ որպես դասախոս:
2012թթ. հանդիսանում է Իրավագիտության ամբիոնի վարիչ:
Իրավագիտության ամբիոնում դասավանդում են իրավաբանական գիտությունների թեկնածուներ, փորձառու դասախոսներ, որոնցից 4-ը հանդիսանում են փաստաբանների պալատի փաստաբաններ:
Ամբիոնում՝ Քրեական իրավունք և Քրեական դատավարություն առարկան դասավանդող դասախոս՝ Լ.Ներսեսյանը տեսական գիտելիքներից բացի ուսանողներին մասնակից է դարձնում իր մասնակցությամբ քննվող քրեական գործերի քննության կարգին և առանձնահատկություններին, կազմակերպում է քննարկումներ, բայց դասեր, որոնք ուղղված են տեսական և գործնական գիտելիքների ամրապնդմանը:
Քաղաքացիական իրավունք և Քաղաքացիական դատավարություն առարկաների շրջանակներում ուսանողները սովորում են ինքնուրույն պայմանագրեր, համաձայնագրեր, տարաբնույթ որոշումներ և միջնորդություններ կազմել,լուծել տարաբնույթ իրավաբանական գործնական խնդիրներ և խորհրդատվություն մատուցել:
Ֆակուլտետում դասավանդվում է նաև Հողային իրավունք, Շրջակա միջավայրի պաշպանության իրավունք և Գյուղատնտեսական ոլորտի իրավական կարգավորում առարկաները: Այս իրավունքի ճյուղերի և ենթաճյուղերի կարգավորման առարկան հողային իրավահարաբերություններն են, շրջակա միջավայրը և գյուղատնտեսությունը: Առարկան դասավանդում է փորձառու դասախոս Գ.Թ.Հ.Եփրեմյանը:
Ֆակուլտետում դասավանդող դասախոսներից Լ.Դավթյանը ավարտել է Շվեյցարիայի ՛՛Լազանի՛՛ համալսարանի դատական փորձագիտության ինստիտուտը: Ծ.Գրիգորյանը 2013թ վերապատրաստվել է Ստրասբուրգում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և Փարիզում՝ Իրավաբանական և նոտարական գրասենյակներում:
Ամբիոնի դասախոսական կազմը
- Սուքիասյան Գառնիկ - Իրավաբանական գիտություների թեկնածու
- Բաբայան Սիմոն - Իրավաբանական գիտություների թեկնածու
- Սուքիասյան Նազելի - Իրավաբանական գիտություների թեկնածու
- Խռայան Բայանդուր - դասախոս
- Աբրահամյան Սասուն - դասախոս
- Գրիգորյան Ծովինար - դասախոս