Անասնաբուժության և բնագիտական առարկաների ամբիոն
Ամբիոնի վարիչ՝ Կարեն Ավետիսյան
Երևանի գյուղատնտեսական համալսարանի ընդունած առաքելության և ռազմավարության առաջնահերթ խնդիրն է ագրոպարենային ոլորտի աշխատաշուկայի պահանջների վերհանումը և համապատասխան մասնագետների պատրաստումը:
ԵԳՀ-ն այդ խնդիրը իրականացնում է ‹‹Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն›› մասնագիտության կրթական ծրագրով մասնագոտների թողարկմամբ:
‹‹Անասնաբուժական›› ֆակուլտետում գործում է ‹‹Անասնաբուժության և բնագիտական առարկաների›› ամբիոն, ‹‹Անասնաբուժության›› լաբորատորիա և մասնագիտական առարկաների կաբինետներ:
Ամբիոնում դասավանդում են մասնագիտական և դասավանդման մեծ փորձ ունեցող դասախոսներ: Մասնագետների պատրաստումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար գործնական ուսուցումն անց է կացվում անասնաբուժական կլինիկայում, հանրապետության ճանաչված լաբորատորիաներում, գիտահետազոտական ինստիտուտներում՝ ՀՀ ԱՆ ‹‹Համաճարակաբանության և բժշկ. մակաբուծաբանության ԳՀԻ››, ակադ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, ‹‹Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն›› ՊՈԱԿ-ում, ձեռնարկատիրական կազմակերպություններում, որոնք հագեցած են նորագույն լաբորատոր սարքավորումներով և անհրաժեշտ նութերի հարուստ բազայով, որոնց հետ բուհն ունի կնքված պամանագրեր:
Սանիտարական փորձագետներն ուսումնառության արդյունքում պետք է տիրապետեն գյուղ. կենդանիների հիվանդութունների ախտորոշման, բուժման և բուժկանխարգելման ժամանակակից մեթոդներին: Պետք է տիրապետեն կենդանական մթերքների (կաթ. Միս,ձու, մեղր) և հումքի հետազոտությանը և ապահովեն այդ մթերքների անվտանգությունը:
Սանիտարակ փորձագիտություն մասնագիտությունն իր մեջ ներառում է նաև կենդանական հումքի արտադրության տեխնոլոգիաները և մթերքների արտադրությունը:
Ուսումնառության ավարտից հետո սանիտարական փորձագետները կարող են աշխատել համապատասխան լաբորատորիաներում, շուկաներում, գիտահետազոտական լաբորատորիաներում, ինչպես նաև մսային, կաթնաին, ձկնային արտադրամասերում, գուղատնտեսական ոլորտի այլ ճյուղերում, որտեղ ձեռք կբերեն և կկատարելագործեն մասնագիտական և գործնական հմտություններ:
Ամբիոնի դասախոսական կազմը
- Ավետիսյան Կարեն - Գյուղատնտեսական գիտ. թեկնածու
- Բաղդասարյան Լավրենտի - Գյուղատնտեսական գիտ. թեկնածու
- Նիկողոսյան Էրիկ - Անասնաբուժական գիտ. թեկնածու
- Եփրեմյան Հերմինե - Կենսաբանության գիտ. թեկնածու
- Եղիազարյան Արամ - Քիմիական գիտ. թեկնածու
- Պետրոսյան Ռուզաննա - դասախոս
- Սարգսյան Կարինե - դասախոս
- Մխիթարյան Մարիամ - դասախոս