Որակի ապահովում - Որակի ապահովման համակարգը ԵԳՀ-ում

 

 

ԵԳՀ-ն իր գործունեության առաջին քսան տարիների ընթացքում (մինչև  2011 թվականը) բռնել էր կայացման ուղին: Այժմ ԵԳՀ-ն որդեգրել է որակապես նոր ուղի` զարգացման և կատարելագործման ուղին:   

Զարգացումն ու կատարելագործումը նախատեսում է որակի ապահովման շարունակական շրջափուլ, որի նպատակով էլ 2011 թվականի սկզբից բուհի գիտական խորհրդի կողմից նախաձեռնություն ցուցաբերվեց ստեղծել որակի ապահովման ներքին համակարգ: Արդեն 2011-2012 ուսումնական տարվա սկզբից բուհում հիմնադրվեց որակի ապահովման և ներքին աուդիտի կենտրոն: 2011-2012 ուսումնական տարվա ավարտին մշակվել է կենտրոնի կանոնադրությունը: Համաձայն ԵԳՀ 2013-2018 ուսումնական տարիների ռազմավարական ծրագրի նախատեսվում է մշակել որակի ապահովման  քաղաքականությունը, ընթացակարգերը և անհրաժեշտ մեխանիզմներ և դրանք կյանքի կոչելու ուղիները:

ԵԳՀ-ն կարևորվում է որակի ապահովման գործընթացներում ներքին և արտաքին  շահակիցների ներգրավվածությունը: Որակի ապահովման  գործընթացներում ներգրավված են ԵԳՀ ներքին շահակիցները` ուսանողները, դասախոսները և այլ վարչական աշխատողներ: Ուսանողների ներգրավումը իրականացվում է Կարիերայի կենտրոնի, ուսանողական խորհդրի անմիջական մասնակցությամբ որակի ապահովման գործընթացներում: Դասախոսների ներգրավվածությունը ապահովվում է ամբիոնների հետ անմիջական կապով: Բացի վերը նշվածից, որակի ապահովման գործընթացում ներքին շահակիցների ներգրավվածությունը երևում է սոցիոլոգիական հետազոտությունների մասնակցությամբ և բուհում իրականացվող  գործընթացների գնահատմամբ:

Ներքին շահակիցների ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացներում արտացոլվում է նաև ինքնավերլուծությունն իրականացնող աշխատանքային խմբում նրանց նրեգրավվածությամբ և դրա շուրջ ծավալվող աշխատանքներին մասնակցությամբ:

Համաձայն ԵԳՀ 2013-2018 տարիների ռազմավարական ծրագրի որակի ներքին ապահովման համակարգի պարբերաբար վերանայման մեխանիզմների արդյունավետությունը գնահատելու համար նախատեսվում է մշակել համապատասխան քաղաքականություն, ընթացակարգեր և մեխանիզմներ:

Բուհը նախատեսում է զարգացնել և ընդլայնել որակի ներքին ապահովման համակարգը: Բուհի գործունեության թափանցիկությունը և արդյունավետությունը գնահատելու համար, ԵԳՀ-ում իրականացվել են սոցիոլոգիական հարցումներ` ներգրավելով բուհի ուսանողներին և դասախոսական անձնակազմին: Այդ նպատակով, իրականացվել է ԵԳՀ-ի կողմից մատուցվող դասընթացների որակի վելուծություն