Որակի ապահովում - Որակի ապահովման կենտրոնի նորություններ

‹‹Դասախոսների գնահատում ուսանողների կողմից›› 

 

Փետրվարի  6-ին  ԵԳՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Մ. Գրիգորյանը գիտ. խորհրդի նիստի ժամանակ հանդես եկավ զեկույցով և ներկայացրեց որակի ապահովման կենտրոնի կողմից իրականացրած ‹‹Դասախոսների գնահատումն ուսանողների կողմից›› 2013-2014թթ. ոսւումնական տարվա երկրորդ կիսամյակի տվյալների սոցիոլոգիական վերլուծության  հաշվետվությունը և ‹‹Դասախոսների գնահատումն ուսանողների կողմից›› 2013-2014 ուսումնական տարվա ամփոփ հաշվետվությունը:

Մ. Գրիգորյանը իր զեկույցի ընթացքում ցուցադրեց վերլուծության արդյունքների առանցքային և կարևոր հատվածները, նշելով, որ դասախոսների գնահատումն  իրականացվել  է՝ 1-ից 5 բալանոց սանդղակով: Ներկայացրեց իրականացված վերլուծության ստացման արդյունքները, դրանց համար անհրաժեշտ տվյալների հավաքման մեթոդները և մեխանիզմները, իրականացված վերլուծության տրամաբանությունը և նպատակը: Բացի այդ ներկայացրեց  նաև ուսանողների դիտողությունները և առաջարկությունները, որոնք կարող են օգնել  բուհի ուսումնական և վարչական գործընթացների բարելավմանը: