2015թ դեկտեմբերի 2-ին ԵԳՀ-ում տեղի ունեցավ ,, Ինտեգրացված մեթոդների կիրառումը ուսանողակենտրոն դասավանդման գործընթացում,, թեմայով միջոցառումը՝ դասախոսներ Ա.Մաճկալյանի և Ա.Սաֆարյանի ղեկավարությամբ:
Ներկայացվեցին համակարգչային ուսուցման մեթոդները, դրանց կիրառումը բուհական մանկավարժության մեջ՝ որպես հեռանկարային մեթոդ: Համակարգչային ստուգման կարևոր առավելությունն է ուսանողների գիտելիքների գնահատման օբյեկտիվությունը:
Ներկայումս համակարգչային տեխնիկայի զարգացման արագ տեմպերը թույլ են տալիս բուհական մանկավարժության մեջ կիրառել նոր, բավական հեռանկարային մեթոդ` ծրագրավորված կամ համակարգչային ուսուցում:
Համակարգիչը հանդիսանում է դասախոսի և սովորողների միջև ուղիղ և հակադարձ կապի ամենից օբյեկտիվ և արդյունավետ միջոց և նպատակ ունի բարձրացնելւ ուսանողներ առաջադիմությունը:
Ծրագրավորված ուսուցումը թույլ է տալիս կատարել յուրաքանչյուր ուսանողի ընթացիկ առաջադիմության օպեատիվ հսկում և դասախոսի անմիջական միջամտություն ուսանողի կողմից ուսումնասիրվող դասընթացի յուրացման դինամիկային, կարող է զգալիորեն բարձրացնել աշխատանքի արդյունավերտությունը բուհական մանկավարժության մեջ: Ընթացիկ ուսումնական նյութի յուրացման պրոցեսի սիստեմատիկ ղեկավարման շնորհիվ յուրաքանչյուր ուսանող կիսամյակի վերջում ստանում է խորը և կայուն գիտելիքներ:
Ուսանողները ներկայացրեցին մաթեմատիկական հաշվարկների/լոգարիթմ, եռանկունաչափական հավասարումների լուծում/ ալգորիթմը Excel ծրագրով, հիպերբոլի. պարաբոլի,աստիճանային ֆունկցիայի կառուցումը, ինչպես նաև ցույց տվեցին վիճակագրական մեծությունների /միջին մեծություններ, մոդա, դիսպերսիայի/ հաշվարկման եղանակները:
Ֆինանսական մաթեմատիկայից նույնպես ներկայացվեցին հաշվարկներ/տոկոսների տեսություն, հիպոթեքային վարկերի հաշվակներ/: